Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեծ է վտանգը, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Անգլիան կօգտվեն տարածաշրջանային հակամարտությունից

Մեծ է վտանգը, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Անգլիան կօգտվեն տարածաշրջանային հակամարտությունից
15.04.2024 | 10:21

Առայժմ չեմ մտնի Իրան-Իսրայել հակամարտության խորքերը, մանավանդ որ, շուտով ֆեյսբուքյան քաղաքագետները կսկսեն իրար հերթ չտալով կանխատեսումներ անել։

Միայն նշեմ, որ յուրաքանչյուր տարածաշրջանային հակամարտություն իր հետ բերում է այլ անկանխատեսելի զարգացումներ, ուստի մենք պետք է առավել քան զգոն լինենք։

Իրանի սահմանակից շրջաններում անհրաժեշտ է ուժեղացնել սահմանային հսկողությունը, իսկ բնակավայրերում կարգի բերել ապաստարանները։

Եթե Իսրայելը և նրա դաշնակից երկրները հարձակվեն Իրանի վրա, հավանական է, ռումբեր ու հրթիռներ պատահական կամ «պատահաբար» կընկնեն նաև մեր տարածքում, ուստի մեր բնակիչները պետք է իմանան՝ ինչ անել նման դեպքերում։

Մեծ է վտանգը, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Անգլիան կօգտվեն տարածաշրջանային հակամարտությունից ու կփորձեն զորք մտցնել Սյունիքի մարզ, ուստի պետք է ուժեղացնել հատկապես Երասխի, Ջերմուկի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի դիրքերը, զորքը պահել ուժեղացված մարտական պատրաստության վիճակում։

Դա պարտադիր անհրաժեշտություն է երկրի անվտանգության տեսանկյունից։

Իհարկե, ինձ կարձագանքեն, թե այս իշխանությունը չի անի նման բան, բայց ես ասում եմ ոչ թե քաղաքական իշխանության, այլ զինվորականների համար։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ